Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը

09 Օգոստոսի 2025, 00:20

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity)․ այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վաշինգտոնից, ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։ 

Նշվեց, որ ԱՄՆ նախագահը կստարագրի որպես վկա, իսկ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով փաստաթուղթը, կհաստատեն իրենց ուղին դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։