Transfermarket-ը ներկայացրել է հետխորհրդային երկրների Լա լիգայի ամենաթանկ խաղացողներին. Զախարյանը 4-րդ տեղում է

26 Դեկտեմբերի 2023, 19:40

Սպորտ

Հայազգի ռուս ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը Transfermarket-ի հրապարակած հետխորհրդային երկրների` Իսպանիայի Լա լիգայի ամենաթանկ խաղացողների վարկանիշում։

Զախարյանի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։

Վարկանիշը գլխավորում է «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին՝ 30 միլիոն եվրո արժողությամբ, երկրորդ տեղում «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը է՝ 28 միլիոն եվրո։

Երրորդ hորիզոնականում է «Ժիրոնայի» ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։