Փաշինյանի քաղաքականությունը սխալ և վտանգավոր է, բայց եթե ժողովուրդը նրա հետ է, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը․ Տրետյակով
05 Ապրիլի 2024, 21:50
Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է: Դատելով պաշտոնյաների հայտարարություններից՝ երկրում ամեն ինչ բավականին լավ է ընթանում, հրաշալի։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չստացվեցին, բայց կա մեծ, հզոր, ազատ ժողովրդավարական Արևմուտք։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, Լազարևյան ակումբի խորհրդի անդամ Վիտալի Տրետյակովը։
«Այնտեղ են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, նրանց հետ մշտական հանդիպումները, և այնտեղ մտնելու հեռանկարները, և կծաղկի Հայաստանը։ Իհարկե, խորը կասկածներ կան, որ դա տեղի կունենա, ներառյալ նույնիսկ անդամակցությունը, թեև ՆԱՏՕ-ն, անկասկած, կերազեր Հարավային Կովկասում ունենալ իր սեփական տարածքն՝ ամբողջությամբ իրենց ենթակայության տակ: Բայց Հայաստանի ղեկավարության նկարագրած այդ հեռանկարների պայծառությունը մեծապես տարբերվում է այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից»,- ասել է նա:
Քաղաքագետի խոսքով՝ այժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները և անորոշությունը երբեք վարդագույն հեռանկարների ցուցիչ չի եղել։
«Իմ կարծիքով՝ բոլորս այս կամ այն չափով համաձայն ենք մի բանում՝ հիմա կարող ենք միայն դիտարկել… միջամտել հնարավոր չէ, բայց եթե միջամտես, պետք է հասկանաս, թե ում կողմից ես միջամտում։ Բայց մենք այստեղ որևէ բողոք չենք լսում Փաշինյանի քաղաքականության դեմ… Հայաստանի ժողովուրդը համաձայն է Փաշինյանի գծած գծին, իսկ ՌԴ-ն պաշտոնապես չի պաշտպանում այդ գիծը, այն համարում է սխալ և վտանգավոր։ Բայց եթե ժողովուրդը նրա հետ է, ապա ինչ պետք է անի Ռուսաստանը»,- հավելել է Տրետյակովը։