TRIPP-ը Հայաստանի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր. Նարեկ Կարապետյան
20 Հունվարի 2026, 14:14
TRIPP-ն այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հնարավորություններից մեկն այն է, որ երրորդ կողմին՝ այս դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բերել երաշխավորի մակարդակի։ Ըստ պայմանավորվածության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է վկա։ Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականն այն է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր, այն էլ մեկից ավելի։
Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, այն տարածաշրջանի հետ, որոնք ունեն ընդամենը մեկ երաշխավոր կամ ընդհանրապես չունեն»,- նշել է նա։