Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
01 Հուլիսի 2025, 11:45
Ազգային ժողովում քննարկվում է ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենսդրական նախագիծը, որը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության հեղինակած նախագիծն է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչու պետք է ՀԷՑ-ի խլման գործընթացը քննարկվի հրատապ կերպով:
«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, և առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով քննարկել ՀԷՑ-ի խլման գործընթացը, որն իրականում բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա: Հիմա ասում եք սա հրատապ կերպով քննարկենք, ինչո՞ւ հրատապ: Իմ պատասխանն այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարությունում: Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, ապա հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,- նշել է Գրիգորյանը՝ դիմելով նախարարի տեղակալին:
Մանրամասները՝ տեսանյութում: