Տրվեց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը
29 Օգոստոսի 2025, 12:17
Այսօր տրվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկը։ Շնորհանդեսի ժամանակ շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ կամավորական շարժումն այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց հասարակությանը բաժանելու համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։
«Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է: Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին»,- ասել է նա:
Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի ուժը կմասնակցի առաջիկա ընտրություններին: «Մենք ասում ենք՝ հայ ազգը ձև ունի»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: