Թշնամին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

14 Հունիսի 2023, 12:20

Հայեր

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ թշնամին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Հիմա եթերում