Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որ իրական կյանքում շարունակեն ավերը․ Տեր Հովել Օհանյան

10 Հունվարի 2026, 14:05

Քաղաքականություն

Տեր Հովել Օհանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին աջակցող հայտարարություն է արել։

«Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:

Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:

Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է….:

Մնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ:

Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է….

«Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր:

Տե՛ր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- նշել է նա: