Turkish Airlines-ը 2026 թ․ մարտից Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթներ կիրականացնի
22 Դեկտեմբերի 2025, 21:28
Turkish Airlines-ը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ստամբուլից դեպի Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
«Եվս մեկ քայլ առաջ։ Այս անգամ մեր ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը կսկսի ամեն օր Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթներ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից»,- նշել է Քըլըչը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թ․ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն հարաբերությունների կարգավորումը կշարունակի կախված լինել Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից։