«TV-3»-ով կցուցադրվի Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի ֆիլմը

11 Դեկտեմբերի 2024, 23:47

Մշակույթ

Դեկտեմբերի 15-ին «TV-3» հեռուստաալիքով կցուցադրվի «Չծնվածը» չորս մասից բաղկացած միստիկ մելոդրաման, որի պրոդյուսերներն են Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը։

Մելոդրաման դպրոցական Ալիսի մասին է։ Նա ապրում է բավականին սովորական կյանքով՝ չհաշված այն փաստը, որ ուրվականներ է տեսնում, շփվում է նրանց հետ։ Իր դասընկերուհու խորհրդավոր անհետացումից հետո Ալիսը սկսում է օգտագործել իր ունակությունները հետաքննությանն օգնելու համար և ընկնում է իրադարձությունների մի ցիկլի մեջ, որը բացահայտում է նրա ընտանեկան անցյալի առեղծվածը։