«ТВ-3»-ը կներկայացնի Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Կորդոն» դետեկտիվը
16 Նոյեմբերի 2024, 17:30
Նոյեմբերի 25-ին «ТВ-3»-ում տեղի կունենա «Կորդոն» դետեկտիվ սերիալի պրեմիերան, որի պրոդյուսերներն են Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը։
Սերիալը պատմում է նախկին սահմանապահ Սաշա Դիմովի մասին, որը կեղծ մեղադրանքներով բանտում հայտնվելուց հետո վերադառնում է հայրենի Կորդոնկա գյուղ։ Դիմովը ապրուստի գումար վաստակելու համար որպես ավտոմեխանիկ աշխատանքի է ընդունվում իր ընկեր Տրոֆիմիչի մոտ։ Թվում է, թե չկա ավելի խաղաղ զբաղմունք, բայց․․․ ։
Լինելով գերազանց մարզիկ և պարզապես հոգատար անձնավորություն՝ Դիմովը երբեմն պատահաբար, երբեմն՝ իր կամքով, հայտնվում է խնդիրների էպիկենտրոնում։ Ֆիլմում գլխավոր հերոսը պետք է անձնական հարցեր լուծի իր նախկին կնոջ՝ Յուլյայի հետ, ով չսպասելով Սաշայի՝ բանտից դուրս գալուն, ամուսնացել է իր լավագույն ընկերոջ հետ։ Մեղավոր զգալով՝ Յուլյան սկսում է կասկածել՝ արդյոք ճիշտ էր իր այդ քայլը: Միևնույն ժամանակ Սաշայի կյանքում հայտնվում է տեղի փոստատար գեղեցկուհի Մաշան։
«Կորդոն» դետեկտիվ սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Վելիկի Նովգորոդի մերձակայքում, հիմնական վայրերը եղել են Վոլին և Բորովիչ գյուղերը։