«Տվեք ինձ մեկ հնարավորություն». Դավիթ Մգոյանը դիմել է UFC-ին
29 Մայիսի 2025, 15:15
Հայ մարտիկ Դավիթ Մգոյանը «Tuff-N-Uff 144» մրցաշարում տարած հաղթանակից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Անցած մրցումներին Մգոյանին ուղեկցել է UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը։ Մարտի ավարտից հետո Ծառուկյանը հանդես է եկել թարգմանչի դերում՝ հայրենակցին խորհուրդ տալով բարձրաձայնել իր կարիերայի հավակնությունների մասին։
«Հեյ Դանա Ուայթ, Շոն Շելբի, հիշե՛ք իմ անունը, իմ անունը Դավիթ Մգոյան է, ես ընդամենը 20 տարեկան եմ, և ունեմ 7 հաղթանակ, 0 պարտություն։ Խնդրում եմ, տվեք ինձ մեկ հնարավորություն UFC-ում հայտնվելու համար, և ես ցույց կտամ այն ամենը, ինչ կարող եմ անել»,- հայտարարել է մարզիկը։