Տյումենի ֆիլհարմոնիայում կանցկացվի Արա Բոգդանյանի անվան կամերային երաժշտության առաջին փառատոնը
23 Փետրվարի 2025, 14:56

Փետրվարի 28-ից մարտի 4-ը Տյումենի ֆիլհարմոնիայում տեղի կունենա Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ջութակի ամբիոնի պրոֆեսոր Արա Բոգդանյանի անվան կամերային երաժշտության առաջին փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Տյումենի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այդ թվում՝ թավջութակահար Արմինե Նազարյանը:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Ռուսաստանի նկարիչների միության անդամ Հասմիկ Մանուկյանի աշխատանքների ցուցահանդեսը:
