Տյումենում՝ Առաջին Հանրապետության օրը, տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի շրջանավարտների վերջին զանգը

29 Մայիսի 2023, 10:27

Հայեր

Տյումենում՝ Առաջին Հանրապետության օրը, տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի շրջանավարտների վերջին զանգը:

Միջոցառմանը ներկա են եղել Տյումենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Աբրամ Օվեյանը և Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» քահանա Սիոն Հայրապետյանը։

Օվեյանը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց հանձնել դիպլոմներ և հիշարժան հուշանվերներ, որից հետո նրանք ծառ են տնկել Ռուս-հայկական բարեկամության այգում ու աղավնիներ բաց թողել: