Տյումենում բացվել է ռուս-հայկական բարեկամության այգին և մարշալ Իվան Բաղրամյանի հուշարձանը
19 Հունիսի 2023, 00:00
Հունիսի 18-ին Տյումենի Բերեզնյակովսկի միկրոշրջանում բացվել է ռուս-հայկական բարեկամության այգին և մարշալ Իվան Բաղրամյանի հուշարձանը:
Արարողությանը մասնակցել է Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մոորը։
Շրջանի ղեկավարին ավանդաբար դիմավորել են աղ ու հացով։ Այնուհետև «Նաիրի» պարի համույթը 162 սաներից բաղկացած ժողովրդական պարով հանդես եկավ:
Դրանից հետո նահանգապետն ու պաշտոնյաները ծառեր են տնկել տաճարի աջ կողմում։