Տյումենում տեղի է ունեցել հայկական եկեղեցու օծման և բացման արարողությունը

18 Հունիսի 2023, 23:00

Բոլոր

Հունիսի 18-ին Տյումենում տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ նոր հայկական եկեղեցու օծման և բացման արարողությունը:

Թեմի առաջնորդն օծեց նաև եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հերոսներին:

Նոր եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով։

Ի նշան Հովեյան ընտանիքի ներդրած ավանդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով համայնքի նախագահ, բարերար Աբրամ Հովեյանը արժանացել է Հայ Եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին:

Հիմա եթերում