Արման Ծառուկյանն ու Չարլզ Օլիվեյրան կմենամարտեն UFC 300-ում

08 Հունվարի 2024, 11:08

Սպորտ

UFC-ի բրազիլացի մարզիկ Չարլզ Օլիվեյրան UFC 300 մրցաշարի շրջանակում կմենամարտի խառը մենամարտերի մարզիկ Արման Ծառուկյանի հետ: Այս մասին սոցցանցերում հայտնել է կազմակերպության ղեկավար Դանա Ուայթը:

Նրանք կանցկացնեն երեք ռաունդանոց մենամարտ։ Հաղթողը կհանդիպի թեթև քաշային կարգի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչովի հետ։ Ուայթը հավելել է, որ այս մենամարտը նախատեսված է ամռանը:

UFC 300-ը տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ):

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին։ Նրա մրցակիցը Բենեյլ Դարիուշն է եղել։ Հայազգի ռուս մարզիկն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի մարզիկին։

Հիմա եթերում