UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն ցանկանում է մենամարտել Արման Ծառուկյանի դեմ
06 Օգոստոսի 2024, 00:24
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն պատրաստ է մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի ժամանակավոր տիտղոսի համար մենամարտել հայ լավագույն մարտիկ Արման Ծառուկյանի հետ:
«Այո, ինձ հետաքրքիր է մենամարտ անցկացնել Արմանի հետ UFC-ի ժամանակավոր տիտղոսի համար։ Ես կցանկանայի տեսնել, թե ինչ է անելու լիգան հաջորդիվ։ Արմանը կշարունակի՞ սպասել Իսլամին։ Չգիտեմ, թե երբ է Իսլամը պլանավորում վերադառնալ: Այն, ինչ ես տեսել եմ, նա պետք է վիրահատվի»,- ասել է Պուարյեն:
Վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել հունիսի 2-ին Նյուարքում UFC 302 մրցաշարում, Պորյեն ութանկյունը կիսեց UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու ներկայիս չեմպիոն՝ ռուս Իսլամ Մախաչովի հետ։