UFC-ն ներկայացրել է Մելսիկ Բաղդասարյանի և Մուհամմադ Նաիմովի մենամարտը

09 Հունիսի 2024, 15:41

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Մելսիկ Բաղդասարյանն ու խառը մենամարտերի տաջիկ մարզիկ Մուհամմադ Նաիմովը կհանդիպեն հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք UFC մրցաշարում: Այս մասին հայտնում է Դանա Ուայթի փրոմոուշենի մամուլի ծառայությունը։

Բաղդասարյանը MMA-ում ունի ութ հաղթանակ և երկու պարտություն: Նաիմովը 13 մենամարտից ունի 11 հաղթանակ։

Մելսիկ Բաղդասարյանը UFC-ի գործող կիսաթեթև քաշային կարգի մարտիկ է, պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2013 թվականից: