UFC-ն վերհիշել է Արման Ծառուկյանի ևս մեկ հաղթական մենամարտ

06 Ապրիլի 2024, 19:50

Սպորտ

Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն, վերհիշել է Արման Ծառուկյանի հաղթական մենամարտերից ևս մեկը:

Այս անգամ մրցաշարի մամուլի ծառայությունը հրապարակել է Ծառուկյանի և Միացյալ Նահանգները ներկայացնող Կրիստոս Գիագոսի մենամարտի տեսանյութը: Այս մենամաարտը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, որի ժամանակ Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին:

Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք անգամ: