Ural Airlines ավիաընկերությունը հայտարարել է Մոսկվա-Երևան չվերթերի մեկնարկի մասին
04 Նոյեմբերի 2023, 19:55
Ռուսական Ural Airlines ավիաընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից բացել Մոսկվայի Դոմոդեդովո-Երևան չվերթերը՝ օդանավակայանի կայքում նշված չվացուցակով։
Ըստ տեղեկությունների՝ Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից դուրս կդառնա երրորդ երկիրը Ural Airlines-ի համար, որտեղ ավիաընկերությունը կիրականացնի թռիչքներ։
Այժմ այն թռիչքներ է իրականացնում նաև դեպի Տաջիկստան և Ղրղզստան։