ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին

Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից և սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը ցուցադրել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանը շարժվում է արևմուտքի կողմը և ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»։

«Ես չեմ պատրաստվում ուղիղ պատասխանել այդ հարցին, թեև հենց Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունն է ապակայունացնում տարածաշրջանը։ Հենց այդ պատճառով Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից և սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը քանիցս ցուցադրել է և պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը։

Հիմա եթերում