USAID-ում մտահոգիչ են անվանել ԼՂ-ում տիրող իրավիճակը
24 Մայիսի 2023, 14:42
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել:
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով կարող են օգտվել կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», — ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը: