Utair-ը հայկական ավիաընկերությունից պահանջում է մոտ 320 մլն ռուբլի

25 Հոկտեմբերի 2023, 00:22

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական Utair ավիաընկերությունը հայկական Aquila Technics LLC ընկերությունից պահանջում է հետ վերադարձնել մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար՝ ինքնաթիռների համար նախատեսված շարժիչներ չմատակարարելու համար:

Ura.ru-ի փոխանցմամբ՝ Utair ավիաընկերությունը դիմել է Տյումենի շրջանի արբիտրաժային դատարան՝ Aquila Technics LLC-ի փողերի և գույքի վրա արգելանք դնելու մասին հայտարարությամբ: Հայցի պատճառը ինքնաթիռների համար շարժիչների մատակարարման մասին պայմանագրի չկատարումն է։

Utair-ը հայկական ավիաընկերությանը գումար է փոխանցել սարքավորումների գնման և տեղափոխման համար, սակայն այդպես էլ այն չի ստացել։ Գումարի վերադարձ նույնպես չի կատարվել:

Առաջին հայցը ներկայացվել է Տյումենի շրջանի արբիտրաժային դատարան, սակայն ավիաընկերությունը մերժել է այն, քանի որ այն գրանցված է Խանտի-Մանսի ինքնավար օկրուգում։

Ինքնավար օկրուգում երկրորդ հայցը նույնպես մերժվել է, քանի որ դատարանը համարել է, որ ընկերությունը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել միջանկյալ միջոցներ կիրառելու համար: Այժմ Utair-ը կրկին դատարան է մտել Տյումենի մարզում։

Հիմա եթերում