Վաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն, Մանվել Առաքելյանը` բրոնզե մեդալակիր
07 Օգոստոսի 2025, 11:20
Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։
Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Մանվելը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
