Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին
26 Մայիսի 2024, 23:10
Հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։
Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։
«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։
Կաննի քննադատները ջերմորեն են ընդունել ֆիլմը՝ այն անվանելով «Սիրունիկը» ֆիլմի ռեալիստական տարբերակը։