Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Օսկար 2025»-ին
03 Մարտի 2025, 09:31
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը մասնակցել են «Օսկարի» մրցանակաբաշխությանը ու բարձրացել բեմ: Նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան» շահել է հինգ մրցանակ՝ դառնալով առաջին ֆիլմը «Օսկար»-ում, որտեղ հնչում էր նաև հայերեն խոսք՝ ի դեմս Կարենի ու Վաչեի հերոսների:
Վաչեն ինստագրամյան իր էջում Կարենի հետ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Մենք հիմա աշխարհի ամենահեղինակավոր կարմիր գորգին ենք: Չգիտեմ՝ ինչ եմ զգում. գժություն»,- գրել է դերասանը:
Երեկոյի ընթացքում «Անորա»-ն հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր) և «Լավագույն օրիգինալսցենար» անվանակարգերում։
