Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. Փաշինյան
25 Դեկտեմբերի 2025, 13:45
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում, և այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի այլ տեղեկություն չեմ կարող հայտնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: