Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՀՀ ՄԻՊ

14 Հոկտեմբերի 2023, 00:05

Քաղաքականություն

Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը․

«Բաքվում այս պահին ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,- գրել է ՄԻՊ-ը։