Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով Արցախի երիտասարդությունը կհանդիպի Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ղեկավարին

31 Հուլիսի 2023, 10:12

Քաղաքականություն

Արցախի երիտասարդությունը Միջազգային Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում: Նրանք այս պահին գնում են Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպելու և ներկայացնելու իրենց պահանջները: Արցախի երիտասարդները ակնկալում են պատասխան ստանալ այսօր մինչև 17:30:

Նշենք, որ Արցախի երիտասարդությունը երկու պահանջ ունի՝ նախ, Միջազգային Կարմիր Խաչի ղեկավարը միջազգային լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրի ու բարձրաձայնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին ու դատապարտի եղածը, և երկրորդը, որ անհապաղ վերադարձնի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Ադրբեջանը առևանգել է Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին: