Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում դատարանի առաջ կկանգնի

21 Օգոստոսի 2023, 15:28

Քաղաքականություն

Ադրբեջանի սահմանապահների կողմից հուլիսի 29-ին Լաչինի միջանցքից Կարմիր Խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվելիս առեւանգված Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանում դատարանի առաջ կկանգնի: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից  Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բավքի հիվանդանոցներից մեկում է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: