Վահագ Մարգարյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի չեմպիոն

20 Հունվարի 2024, 21:35

Սպորտ

Նարո-Ֆոմինսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Վահագ Մարգարյանը 87 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը:

2024 թվականի հունվարի 17-21-ը Նարո-Ֆոմինսկ քաղաքում ընթանում է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի նախաօլիմպիական առաջնությունը: 87 կգ քաշային կարգում Չելյաբինսկի մարզը ներկայացնում է Վահագ Մարգարյանը՝ Ռուսաստանի սպորտի միջազգային կարգի վարպետ, Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմի մարզական հավաքականի անդամ, Ռուսաստանի առաջնության բազմակի մրցանակակիր, Եվրոպայի մինչև 24 տարեկանների առաջնության հաղթող:

Մինչև եզրափակիչը Վահագը տարել է 4 հաղթանակ, իսկ եզրափակիչ գոտեմարտում Վահագը 2:0 հաշվով հաղթել Է Կրասնոյարսկի երկրամասի ներկայացուցիչ Ադլան Ակիևին: