Վահագն Չալյանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
11 Նոյեմբերի 2023, 21:30
Երևանում շարունակվում է ընթանալ սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Վահագն Չալյանը (88 կգ) դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին մեդալները նվաճել են Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը։
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Աշխարհի առաջնությունում։