Վահագն Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
17 Փետրվարի 2024, 19:37
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականն ուներ երկու ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս` հավաքելով 14.500 միավոր դարձավ աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության արծաթե մեդալակիր:
Արթուր Ավետիսյանը միայն 4-րդն է:
Աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Այդ եզրափակիչը կկայանա փետրվարի 18-ին: