Վահան Բիչախչյանի գոլը՝ «Պոգոն»-«Ցելյե» խաղում

23 Հունվարի 2024, 19:13

Սպորտ

Լեհական «Պոգոնը» Թուրքիայում ստուգողական հանդիպում է անցկացրել սլովենական «Ցելյեի» հետ: «Պոգոնը» պարտությունից խուսափել է Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ՝ գրանցելով 1-1 հաշիվ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատասխան գոլը խփել է խաղի 83-րդ րոպեին՝ տուգանային հարվածով:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։