Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի լավագույն ֆուտբոլիստ

16 Հունվարի 2024, 19:37

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանի օգտին քվեարկել են մասնակիցների 51 տոկոսը:

Վահան Բիչախչյանը «Պոգոն» տեղափոխվել է 2022 թվականին: Լեհական այս ակումբի կազմում Բիչախչյանը մասնակցել է 60-ից ավելի հադիպման: