Վահան Մարտիրոսյանը և Մասիմո Մերցելին՝ Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի համերգաշարում

04 Մարտի 2024, 20:24

Մշակույթ

Մարտի 4ին, 5ին և 6-ին Պարդուբիցեի Երաժշտության տան Սուկի անվան դահլիճում երեք օր շարունակ կընթանա «Համաշխարհային ֆլեյտա» համերգաշարը։ Ելույթ կունենա Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը՝ հայտնի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և իտալացի հանրաճանաչ ֆլեյտահար Մասիմո Մերցելու մասնակցությամբ։

Մասիմո Մերցելին նվագախմբի հետ կկատարի Մոցարտի «Անդանտե» ստեղծագործությունը և Պոուլենցի սոնատը: Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբն առանձին կկատարի Մոցարտի ևս երկու ստեղծագործություն՝ «Գալիմացիասը» և «Սերենադը»։

Հիմա եթերում