Վահան Վերմիշյանը պարգևատրվել է պատվո շքանշանով

11 Ապրիլի 2024, 09:40

Հայեր

«Ղրիմ» հեռուստառադիոընկերության ստուդիայում Ռուսաստանի ժուռնալիստների միության Ղրիմի մասնաճյուղի նախագահ Վադիմ Պերվիխը մրցանակներ է հանձնել հայտնի լրագրողներին։ Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։

«Հանրությանը մատուցած մասնագիտական ծառայությունների համար» պատվավոր շքանշանով պարգևատրվել է «Իսմայիլ Գասպրինսկու անվան մեդիա կենտրոն»-ի հայազգի ղեկավար Վահան Վերմիշյանը: