Վահե Աղասյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն

31 Հոկտեմբերի 2025, 20:15

Սպորտ

Քիշնևում կայացած մրցաշարում հայ ձյուդոիստ Վահե Աղասյանը հաղթել է Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Բելգիայի և Վրաստանի ներկայացուցիչներին։

Սա Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում. առաջինը եղել է 2003 թվականին, երբ հաղթել է Արմեն Նազարյանը։