Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն

08 Նոյեմբերի 2025, 12:22

Սպորտ

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։