Վահրամ Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնության մարտական սամբոյի մրցումներում

12 Նոյեմբերի 2023, 00:15

Սպորտ

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող աշխարհի առաջնության մարտական սամբոյի մրցումներում:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, եզրափակչում Գրիգորյանն ուժերն է չափել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևի հետ և 0:5 հաշվով պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Գրիգորյանը Հայաստանի՝ այսօրվա վերջին ներկայացուցիչն էր:

Մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանն արդեն 5 մեդալ է նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանն ու Վարսիկ Գրիգորյանը: