Վալերի Արզումանովի 80-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
26 Սեպտեմբերի 2024, 01:00
Սեպտեմբերի 26-ին Մոսկվայի «Նիկո Պատկերասրահ»-ն իր 9-րդ եթերաշրջանը կբացի վառ համերգով: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Վալերի Արզումանովի ստեղծագորությունները, որոնք Ռուսաստանում չեն հնչել ավելի քան 30 տարի:
1974 թվականին 30-ամյա խորհրդային կոմպոզիտոր Արզումանովը, ով գրել է վեց տասնյակից ավելի ստեղծագործություն, այդ թվում՝ 2 սիմֆոնիա և 1 օպերա, լքել է ԽՍՀՄ-ը, և ամուսնանալով ֆրանսուհու հետ՝ կորցրել ոչ միայն կոմպոզիտորների միության անդամակցությունը, այլև աշխատանքը։
Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, արտագաղթը Արզումանովի համար դարձավ ոչ թե «նվիրական Էլդորադո», այլ ռուս արվեստագետի համար օտար մշակույթի մեջ «գոյատևելու» դառը փորձ։ Փարիզն այդպես էլ հարազատ չդարձավ նրան։