Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել ՌՊԼ-ում

23 Հուլիսի 2024, 13:10

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում աչքի է ընկել նորամուտի գոլով: Այս մասին գրում է sportball24.com-ը:

«Ռուբինի» դեմ խաղում 22-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո և գեղեցիկ գոլ խփել 71-րդ րոպեին: Ընդհանուր առմամբ, Վալերին բավականին որակյալ հանդիպում է անցկացրել։ Երկրպագուներն արդեն սկսել են նրան համեմատել Էդգար Սևիկյանի հետ, ում փոխարինելու համար էլ Ծառուկյանին թիմ են բերել:

Սակայն Ծառուկյանի գոլը չի փրկել «Պարի ՆՆ»-ին տնային խաղում պարտությունից։ «Ռուբինը» հաղթել է 4:2 հաշվով:

Հիմա եթերում