Վալերի Ծառուկյանը կարիերան կշարունակի «Ախմատ»-ում

10 Փետրվարի 2026, 16:45

Սպորտ

«Պարի Նիժնի Նովգորոդ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարիերան կշարունակի «Ախմատ»-ում։

Ինչպես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալվել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագայում գնման իրավունքի հնարավորությամբ:

Վալերի Ծառուկյանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն ռուբլի։