Վալերի Հախումյան․ ֆուտզալի Եվրոպական միության նախագահը

03 Դեկտեմբերի 2023, 17:57

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ֆուտզալների Եվրոպական միության նախագահ Վալերի Հախումյանը ծնվել է 1952թ. դեկտեմբերի 1-ին: Նա Մոսկվայի ավիացիոն և տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ է։

Հախումյանը Ռուսաստանում ֆուտզալի միջազգային կարգի մրցավար է, իսկ այժմ ֆուտզալի Եվրոպական միության նախագահը:

Եղել է Եվրոպայի առաջնության, եվրոպական Չեմպիոնների գավաթների, եվրոպական երկրների Գավաթակիրների Գավաթի եզրափակիչ խաղերի մրցավար, սպասարկել է աշխարհի 2 առաջնություն։

Վալերի Նիկոլաևիչը ավիացիայի և սպորտի ոլորտում ութ գյուտերի և արտոնագրերի հեղինակ է: Պարգևատրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) արծաթե մեդալով: