Վալերի Շահնազարովը՝ համառուսաստանյան մրցույթի դափնեկիր

10 Նոյեմբերի 2024, 17:02

Մշակույթ

Կրասնոդարից ակորդեոնահար Վալերի Շահնազարովը դարձել է «Նոր անուններ» հիմնադրամի համառուսաստանյան մրցույթի դափնեկիր՝ «Ժողովրդական գործիքներ» անվանակարգում։ Սա նրա համար երկրորդ անընդմեջ հաղթանակն է հեղինակավոր ստեղծագործական մրցույթում ։

Մրցույթում հաղթելուց հետո Վալերին մասնակցել է Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 21-րդ միջազգային փառատոնին։ Միջոցառման կազմակերպիչը Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամն է։

Շահնազարովի ելույթը տեղի է ունեցել Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի Բեթհովենի դահլիճում:

Հիմա եթերում