Վալերիո Աբոյանը հաջող է հանդես գալիս «ATP Challenger» շարքի մրցաշարերում

06 Փետրվարի 2026, 20:38

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Վալերիո Աբոյանը (ATP 526) հաջող ելույթներ է ունենում «ATP Challenger» շարքի մրցաշարերում:

Ռոսարիոյի մրցաշարում 23-ամյա մարզիկը երկու սեթում՝ 7-5, 6-4 հաշվով, առավելության է հասել ավելի փորձառու իսպանացի Նիկոլաս Սանչես-Իսկիերդոյի (ATP 279) նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 1/4 եզրափակչում նա կմրցի Թայվանը ներկայացնող Ցզեն Չուն-Սինի (ATP 122) հետ: