Վանաձորի թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել մոսկովյան փառատոնում
12 Հոկտեմբերի 2023, 08:37

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը մասնակցել է հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում անցկացվող մոնոներկայացումների «SOLO» փառատոնին և ջերմ ընդունելության արժանացել:

«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացումը ցուցադրվել է «Ստրաստնոյ» մշակութային պալատում:

Սամվել Խալաթյանի պիեսի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է:




