Վանաձորի թատրոնը Թբիլիսիի հանդիսատեսին է ներկայացրել «Խոսիր ինձ հետ» բեմադրությունը

31 Մայիսի 2023, 15:10

Մշակույթ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 30-ին հյուրախաղով  հանդես է եկել Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացմամբ։

Ներկայացման բեմադրիչն Ալյոնա Ջավուկցյանն է, դերակատարներն են Արման Սաքանյանը և Մարիամ Ղևոնդյանը, հայտնում է «Արմենպրեսը»:

Ներկայացմանը ներկա են եղել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը, գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունները մի քանի անգամ բեմ են վերադարձրել դերասաններին։

Ներկայացումից հետո ելույթ ունենալով` Արմեն Բայանդուրյանը հավաստիացրել է, որ այն համագործակցությունը, որ ունեցել են Թբիլիսիի հայկական և Վանաձորի դրամատիկական թատրոնները, ոչ միայն պետք է ամրապնդվի, այլև պետք է շարունակական լինի։

350810802_1013523679670951_4260598995494213185_n.jpg (172 KB)

Հյուրախաղերի ընթացքում աբելյանցիները նաև հնարավորություն են ունեցել հանդիպել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:

350632204_193965303596424_4249091943921891935_n.jpg (262 KB)
350798735_180995391270515_4216417288401495317_n.jpg (384 KB)
350840273_3324741894447051_2635710311949147352_n.jpg (118 KB)
350781299_940940236959700_5596012038056967923_n.jpg (119 KB)

Հիմա եթերում