Վանդալիզմ՝ վերանորոգման քողով. Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքում «վերանորոգում» են շքամուտքը

27 Հուլիսի 2023, 18:19

Մշակույթ

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը:

Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը

«Վանդալիզմ՝ վերանորոգման քողով.

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը:

Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչև ոչնչացումը, ոչնչացումից հետո և տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո»,- գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով վանքից:

Հիմա եթերում